Այսօր՝ հունիսի 22-ին, Դաղստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ չեզոքացվել է այսպես կոչված «խասավյուրտյան» զինված խմբավորման երկու մասնակից։Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին։
Աղբյուրը նշում է, որ Խասավյուրտի շրջանում ՆԳՆ և ԱԴԾ աշխատակիցները գիշերային ստուգումներ են իրականացրել, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկին կանգնելու հրաման են տվել, սակայն ի պատասխան դրան՝ մեքենայի ուղևորները սկսել են կրակել և թաքնվելու փորձ են արել։ Փոխհրաձգության արդյունքում մեքենայի զինված ուղևորները սպանվել են։ Վերջիններս եղել են «խասավյուրտյան» (хасавюртовская) զինված խմբավորման ակտիվ անդամներ։
Միջադեպի վայրից իրավապահները հայտնաբերել են 6 նռնակ, 2 ինքնաձիգ և լիցքավորված 8 պահունակ։ Գործողության ընթացքում իրավապահներ կամ քաղաքացիական անձինք չեն տուժել։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին իրավապահները Դաղստանում վիրավորել, ապա ձերբակալել են 30-ամյա մի բնակչի, ով կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ։
Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։ 2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների մասին Ռազմինֆոն կազմել է ժամանակագրություն։