Ամառային զորակոչի թափանցիկությունն ապահովելու նպատակ ստեղծվել է հատուկ հանձնաժողով

2015 թվականի  ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի քննարկման և արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Նշվում է նաև, որ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում:

Իրենց հուզող լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *