Ցուցադրություն՝ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ (ֆոտո/վիդեո)

Հունիսի 21-ին լրացավ ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 23-րդ տարին, ինչի կապակցությամբ այսօր՝ հունիսի 22-ին, սպառազինության և տեխնիկայի ցուցադրություն էր կազմակերպվել ոստիկանության զորքերի շտաբին հարակից տարածքում։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, պաշտպանության նախարարության և ոստիկանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ և ոստիկանության մամուլի ծառայությունները։

Հյուրերը ծանոթացել են ոստիկանության զորքերի կողմից հասարակական կարգի պահպանման նպատակով կիրառվող սպառազինությանն ու միջոցներին, դրանց տեխնիկական բնութագրերին:

Կարևոր է նշել, որ իր գլխավոր առաքելությունից՝ հասարակական կարգի պահպանումից բացի, ոստիկանության զորքերը մեծ ավանդ են ունեցել նաև Արցախյան ազատամարտում՝ իրենց ստորաբաժանումներով մասնակցելով ինքնապաշտպանական մարտերին և գործողություններին, երբ դեռ կազմավորված չէր հայկական բանակը։

Ողջունելով ներկաներին ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական խոսք է հղել ոստիկաններին և նրանց ընտանիքների անդամներին, մաղթել նորանոր ծառայողական հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։

Տոնի կապակցությամբ տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Ոստիկանության զորքերի մի շարք զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

Ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառումը եզրափակվել է ցուցադրական ելույթներով, որոնց ընթացքում ոստիկանության պատվո պահակախմբի և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները ցուցադրել են իրենց մասնագիտական հմտությունները։

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Ոստիկանության զորքերի սպառազինության ու տեխնիկայի ցուցադրություն

Բարձրաստիճան հյուրերին է ներկայացվում «Սև նետ» դիպուկահար հրացանը

Բարձրաստիճան հյուրերին է ներկայացվում «Սև նետ» դիպուկահար հրացանը

Ոստիկանության պետը զննում է «ՌԳ-6» նռնականետը

Ոստիկանության պետը զննում է «ՌԳ-6» նռնականետը

Ոստիկանության զորքեր

Ոստիկանության զորքեր

Ցուցադրական ելույթ՝ զորահափոխադրիչի մասնակցությամբ

Ցուցադրական ելույթ՝ զորահափոխադրիչի մասնակցությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *