Լյովա Մնացականյանն այցելել է ՊԲ հյուսիսային զորամասերից մեկը

Հունիսի 19-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը այցելել է բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ հետևել է իրականացված և շարունակվող ինժեներական ու շինարարական աշխատանքների ընթացքին, մարտական հերթապահության և օրվա կարգացուցակով նախատեսված գործընթացներին, ծանոթացել անձնակազմի ծառայողական և կենցաղային պայմաններին: Այս մասին հունիսի 22-ին տեղեկացնում է ՊԲ կայքը:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը բանակի հյուսիսային զորամասերից մեկում

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը բանակի հյուսիսային զորամասերից մեկում

Գեներալ-լեյտենանտ Մնացականյանը ստացել է զեկույցներ և առաջարկություններ ներկայիս իրադրության, առկա խնդիրների և անհապաղ լուծում պահանջող որոշ հարցերի վերաբերյալ:

Առաջիկայում բանակի հրամանատարն այցելելու է  ՊԲ բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները և տեղերում հստակեցնելու է հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *