ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և սպառնալիք չէ ՌԴ համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառմալիք չէ Ռուսաստանի համար: Այն երբեք սպառանալիք չի եղել: Եթե դուք նայեք Եվրոպայի քարտեզը, կնկատեք, որ ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ին անդամ սահմանակից պետությունները նրա համեմատաբար ամենակայուն և զարգացած հարևաններն են»: Այս մասին ուկրաինական УНИАН լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Հարցազրույցը հրապարատվել է հունիսի 19-ին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

Ստոլտենբերգը նշել է, որ ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ընտրելու սեփական զարգացման ուղին ու որոշելու, թե որ խմբավորման մեջ է ուզում լինել: «Սա նաև ամրագրված է Հելսինկյան հիմնարար ակտում, որը ստորագրել է նաև Ռուսաստանը»,-հավելել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանի համար սպառնալիք չէ ոչ միայն ՆԱՏՕ-ի ընդարձակումը, այլև ՆԱՏՕ-ն, քանի որ այն պաշտպանական միություն է, ու դաշինքի միջուկային հայեցակարգն ամբողջությամբ համապատասխանում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին: «Այդ Ռուսաստանն է, որ օգտագործում է միջուկային զենքը՝ որպես գործիք՝ իր՝ ահաբեկման ռազմավարությունն իրագործելիս»:

Վերջին մեղադրանքը կապված է Ռուսաստանում հունիսի 16-ին մեկնարկած «Բանակ-2015» ֆորումի բացման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են ընդլայնել իրենց միջուկային սպառազինությւնն ու 2015-ի ընթացքում առկա բալիստիկ հրթիռների թիվն ավելացնել 40-ով:

Հիշեցնենք, որ  ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 27-ին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արևելյան ուղղությամբ աճող մարտահրավեր է ակտիվացող Ռուսաստանը, որը, քարտուղարի խոսքով, բռնակցել է Ղրիմը, օգնում է Ուկրաինայի արևելքում կռվող անջատողականներին, ոտնահարում է այնպիսի կանոններ, ինչպիսիք են սահմանների անձեռնմխելիությունը, երկրների անկախությունը, ռազմական գործունեության (ակտիվության) թափանցիկությունը և հակամարտությունների դիվանագիտական ճանապարհով լուծման քաղաքականությունը:

One response to “ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և սպառնալիք չէ ՌԴ համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

  1. Pingback: ՆԱՏՕ ռազմական ծախսերը 2014-2015թթ. | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *