Իրաքում խոցել են ԻՊ-ին պատկանող ԱԹՍ

Իրաքի զինված ուժերի զինծառայողներն ու աշխարհազորայինները Քիրքուկ քաղաքի մոտ խոցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող անօդաչու թռչող սարք, որը հետախուզական թռիչք կատարելիս է եղել: Այս մասին տեղեկացնում է իրանական Farsnews լրատվական գործակալությունը:

ԱԹՍ-ն խոցել են Համրինի լեռների մոտ (Քիրքուկից մոտ 60 կմ հարավ), որտեղ մի քանի ժամ շարունակ հրետանային մարտեր են մղել ԻՊ զինյալներն ու Իրաքի կառավարական ուժերը: Սարքը խոցել են Իրաքի կառավարական ուժերի վերահսկած տարածքում թռչելիս: Թե ինչ տեսակի սարք է եղել և թե ինչ զինատեսակով են այն խոցել, հայտնի չէ:

Հավանական է, սակայն, որ այն փոքր սարք է եղել, քանի որ ԻՊ-ին մեծ ԱԹՍ-ների մատակարարումների մասին երբևէ տեղեկություններ չեն եղել: Եվ բացի այդ էլ, 2015թ. մարտին ԱՄՆ օդուժը խոցել էր «Իսլամական պետությանը» պատկանող ևս մեկ անօդաչու թռչող սարք՝ զինյալների մեքենայի հետ միասին: Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ ԱԹՍ-ն փոքր, ձեռքից բաց թողնվող սարք է եղել, ինչպիսին կարելի է գնել անհատական օգտագործման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *