Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 14-20 հունիսի, 2015

Ինքնասպանությունների շարք՝ ադրբեջանական բանակում • Ադրբեջանում փորձել են թաքցնել հերթական մարտական կորուստը • Ռուս-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը բացել է սահմանապահ նոր ուղեկալ

Սպանված զինծառայող Էլվին Դեվրիշովի հուղարկավորությունը

Սպանված զինծառայող Էլվին Դեվրիշովի հուղարկավորությունը

• Հունիսի 15-ին սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ օրերս ինքնասպան է եղել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 19-ամյա Թափթըգլը Էլնուր Էլչին օղլուն (Taptıqlı Elnur Elçin oğlu)։ Դեպքի մասին հրապարակում Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի կայքում տեղ է գտել միայն հունիսի 16-ին: Օրերս Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է ինքնասպանության ևս մեկ դեպք, որի մասին պաշտոնական աղբյուրները լռում են։ Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի կայքի փոխանցմամբ, միջադեպը գրանցվել է Գետաբեկում տեղակայված զորամասերից մեկում: Եվս մեկ դեպք է գրացվել հունիսի լույս 19-ի գիշերը: Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է Բեյլագանից զորակոչված ժամկետային զինծառայող Էլիսման Աբբասլըն(Əlisman Abbaslı)։ Նախնական վարկածով զինծառայողն ինքնասպան է եղել, ինչին, սակայն, վերջինիս ծնողները չեն հավատում:

• Դեռևս չճշտված հանգամանքներում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Դեվրիշով Էլվին Էթիբար օղլուն (Dəvrişov Elvin Etibar oğlu)։ Նշվում է միայն, որ սպանությունը կատարվել է զորամասի տարածքում և մահացած զինծառայողը Բալականի շրջանի Քաթեխ գյուղից էր: Նա, ըստ ադրբեջանական մամուլի տեղեկության, ընկել է հայկական կողմի դիպուկահարի գնդակից: Առ այսօր ադրբեջանական պաշտոնական որևէ աղբյուր այս միջադեպի մասին չի հայտնել և չի մեկնաբանել։

Սահմանապահ նորաբաց ուղեկալի շենքը

Սահմանապահ նորաբաց ուղեկալի շենքը

• Հունիսի 15- ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Խուդաթ» սահմանապահ ջոկատի կազմում՝ ռուս-ադրբեջանական սահմանին, բացվել է սահմանապահ նոր ուղեկալ։ Այն տեղակայված է Գուսարի շրջանի Սամուր գյուղում և գյուղին համանուն ստացել է «Սամուր» անվանումը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *