Վրաստանն ու ThalesRaytheonSystems ընկերությունը Փարիզում համաձայնագիր են ստորագրել • Վրաստանը և Թուրքիան ներգրավված են Ռումինիայում անցկացվող միջազգային զորավարժությանը • Աֆղանստան մեկնելու համար Գերմանիայից վերադարձել է Վրաստանի ԶՈւ հերթական խումբը • Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Պանկիսի կիրճում • Վրաստանի ՊՆ ձերբակալված աշխատակիցները գրավի դիմաց ազատ են արձակվել
• Հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։
• Հունիսի 16-ին Ռումինիայում մեկնարկել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժությունը, որին ներգրավված են Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։
• Հունիսի 16-ին Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը, որը Աֆղանստանում ընթացող «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավվելու համար վերջին 5 ամիսներին մասնակցում էր արագ արձագանքման ուժերի վարժանքների, վերադարձել է Գերմանիայից՝ Աֆղանստան մեկնելու համար:
• Հունիսի 14-ի երեկոյան Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Պանկիսի կիրճում հատուկ գործողություն են իրականացրել, որի ժամանակ ձեռբակալել են 4 հոգու։
• Հունիսի 19-ին Վրաստանի ՊՆ-ի՝ պետական միջոցների վատնման համար մեղադրվող և նախնական կալանքի տակ գտնվող մի քանի աշխատակիցների գրավի դիմաց ազատ են արձակել։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 14-20 հունիսի, 2015 | Ռազմ.info