Հունիսի 15-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ամփոփել ուսումնաշրջանում կատարված աշխատանքների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Ստուգումներն իրականացնում են բանակի բարձրաստիճան սպաներից կազմված հատուկ հանձնաժողովները, որոնք ուշադրություն են դարձնում գործնական նորմացույցների կատարմանը, բացահայտում բացթողումներն ու թերացումները:
Բանակում հսկողական ստուգումների ընթացքում ավելի մեծ կարևորություն է տրվում մարտական պատրաստության և պատրաստականության առարկաներին: Նպատակն է բացահայտել զորամասերի ու ստորաբաժանումների ուժեղ և թույլ կողմերը և համապատսխան քայլեր ձեռնարկել մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու համար: