Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության Տ-72Բ3 տանկերի նորագույն արդիականացումը, որը հայտնի է 2014թ. Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնից, կդրվի սերիական արտռադրության: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության, «Բանակ-2015» ֆորումի ժամանակ հայտարարել է «Ուրալվագոնզավոդի» գլխավոր կոնստրուկտոր Անդրեյ Տերլիկովը:
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով տանկեր արտադրողը երկրի զինված ուժերին է հանձնելու նմանատիպ «հարյուրավոր» տանկեր: Խոսքը Տ-72Բ3 տանկերի նորագույն տարբերակի մասին է, որին ոչ պաշտոնապես հաճախ տրվում են Տ-72Բ3Մ և Տ-72Բ4 մակնիշները, իսկ երբեմն այն անվանում են «բիաթլոնային» տանկ: Պատճառն այն է, որ նոր տանկը ներկայացվել է հենց 2014թ. տանկային բիաթլոնի նախօրեին:
Տանկն ունի 1130 ձիաուժանոց շարժիչ, որը 250 ձիաուժով գերազանցում է բազային Տ-72Բ3 տանկի շարժիչին 250 ձիաուժով: Կարծիք կա, որ նման շարժիչ տանկի վրա տեղադրվել էր նրա արագությունը մեծացնելու համար, քանի որ Ռուսաստանը հենց այս տանկով էր մասնակցում մրցումներին: (Մյուս երկրները բիաթլոնին մասնակցել են ՌԴ ՊՆ տրամադրած Տ-72Բ3 տանկերով, Չինաստանը՝ սեփական Type-99 տանկերով):
Ավելի հզոր շարժիչից բացի, նոր տանկի վրա տեղադրվել է նաև ընթացամասի ավտոմատ կառավարման համակարգ, ինչպես նաև նոր ստաբիլիզացված պանորամային դիտման սարքավորում:
Տանկային բիաթլոնի մասին բոլոր ամենահետաքրքիր տեղեկությունները կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:
Նոր տանկի սերիական արտադրության մտցնելը հետաքրքիր է այն համատեքստում, որ Ռուսաստանում արդեն տարիներ շարունակ գովում էին Տ-90 տանկի հնարավորությունները (այն իրականում Տ-72 արդիականացումներից մեկն է), բացի այդ էլ, մայիսի 9-ին Ռուսաստանը ներկայացրել է Տ-72/90 տանկերի գծից լրիվ առանձին ստեղծված «Արմատա» տանկերը և նույն պլատֆորմի վրա ստեղծված «Արմատա» հետևակի մարտական մեքենաները: Փաստացի Ռուսաստանը պատրաստ չէ և մոտակա ժամանակներն էլ պատրաստ չի լինի հրաժարվել Տ-72 տանկերից և դրանց արդիականացումներից:
Տ-72 և Տ-90 տանկերի «մրցման», նրանց ընդհանրությունների և տարբերությունների մասին կարող եք կարդալ «Երբ Տ-72-ի արդիականացումը նախընտրելի է Տ-90-ից» հոդվածում:
ՌԴ զրահատեխնիկայի ապագայի և այդ համատեքստում «Արմատա» տանկերի մասին կարող եք կարդալ «Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան» հոդվածում:
Տ-72 տանկի մասին մանրամասները կարող եք կարդալ Ռազմական հանրագիտարանի «Տ-72» հոդվածում:
Pingback: Ռուսաստանում «Արմատա» տանկի փորձարկումները կավարտվեն 2016-ին | Ռազմ.info