Թուրքիան իր ապագա բազմանպատակային ուղղաթիռի համար ընտրել է Rolls-Royce-ի շարժիչ

Հունիսի 16-ին թուրքական ԹԱԻ ընկերությունը դեռևս նախագծման փուլում գտնվող թեթև բազմանպատակային ուղղաթիռի շարժիչների ձեռք բերման համար համաձայնագիր է ստորագրել Rolls-Royce և Honeywell International ընկերությունների համատեղ LHTEC ձեռնարկության հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Rolls-Royce ընկերության կայքը։

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

Մասնավորապես նշվում է, որ Թուրքական ավիաշինական ԹԱԻ ընկերությունը Փարիզի միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ TLUH ծրագրի շրջանակներում  համաձայնագիր է կնքել LHTEC ընկերության հետ, որով նախատեսում է թուրքական ուղղաթիռի համար ձեռք բերել ընկերության արտադրած CTS800  գազատուրբինային շարժիչներ։

Ավելացնենք, որ սա դեռևս համաձայնագիր է, իսկ վերջնական պայմանագիր կնքելու ուղղությամբ տարվող բանակցությունները դեռևս պետք է շարունակվեն ընկերությունների միջև։

Հավելենք նաև, որ Թուրքիայի տեղական արտադրության համար նախատեսված 5 տոննա կշռող առաջին երկշարժիչ, թեթև, բազմանպատակային ուղղաթիռի արտադրությամբ պետք է զբաղվի ԹԱԻ ընկերությունը։ Ուղղաթիռը նախ պետք է անցնի «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) արտոնագրում, ինչից հետո միայն կարող է ստանալ այդ շարժիչները: Միայն դրանից հետո Թուրքիան կարող է ուղղաթիռն օգտագործել զինված ուժերի կարիքների համար։

Ուղղաթիռի շարժիչը լինելու է նույն մոդելի, որն այժմ օգտագործվում է թուրք-իտալական համատեղ արտադրության Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների համար։ Բացի «Աթաքից» այն տեղադրված է նաև «Բոինգ» (Boeing)  և «Սիկորսկի» (Sikorsky) ընկերությունների համատեղ արտադրության RAH-66 Comanche բազմանպատակային հետախուզական-հարվածային ութղղաթիռի և բրիտանական-իտալական AgustaWestland AW159 Wildcat մարտական հականավային ուղղաթիռների վրա։

Շարժիչները  համալրված են շարժիչի էլեկտրոնաթվային ամբողջական ղեկավարման համակարգով։ Գազատուրբիններով աշխատող դիզելային շարժիչների հզորությունը 1360-ից 1700 ձիաուժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *