Թուրքիան և Վրաստանը ներգրավված են Ռումինիայում անցկացվող միջազգային զորավարժությանը

Հունիսի 16-ին Ռումինիայում մեկնարկել է հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժությունը, որին ներգրավված են Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին նշվում է Ռումինիայի ՊՆ  հունիսի 15-ի մամուլի հաղորդագրությունում։

Ռումինիայում անցկացվող հատուկ նծանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժության բացման արարողությունը

Ռումինիայում անցկացվող հատուկ նշանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժության բացման արարողությունը

Հունիսի 16-ից 26-ը Ռումինիայի զինված ուժերի Բակեու, Բրիալա, Բուզեու և Կոնստանցա կայազորներում, Բաբադաղ և Կապու Միդիա զորավարժարաններում, ինչպես նաև Բակեուի, Բոբոկի և «Միխայիլ Կոգելնիչանու» օդանավակայաններում անցկացվող վարժանքներին ներգրավված է վերը նշված երկրների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների շուրջ 1500  զինծառայող։

Զորավարժության նպատակը մասնակցող երկրների հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանումների անձնակազմին գործողության պլանավորումը, կազմակերպումը, ղեկավարումը և առանձին հատուկ նշանակության գործողությունների իրականացման մեխանիզմների ուսուցանումն է:

Հավելենք նաև, որ զորավարժությունն անցկացվում է Ռումինիայի ներքին գործերի նախարարության և OMV Petrom նավթագազային ընկերության աջակցությամբ։

Ռումինիայում անցկացվող հատուկ նշանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժությունից

Ռումինիայում անցկացվող հատուկ նշանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժությունից

One response to “Թուրքիան և Վրաստանը ներգրավված են Ռումինիայում անցկացվող միջազգային զորավարժությանը

  1. Pingback: Ամերիկյան հրթիռակիր ռազմանավը վարժանք է անցկացրել Սև ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *