Էրդողանը և Պուտինը կքննարկեն Սիրիայի հարցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-ին մեկօրյա այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։ Հանդիպման հիմնական թեման լինելու է Սիրիայի խնդիրը։ Թուրքիան ակնկալում է նաև քննարկել սիրիական ՀՕՊ կողմից թուրքական ինքնաթիռի ոչնչացման մասին Ռուսաստանի ունեցած տեղեկությունների հարցը։

Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ Էրդողանը գտնում է, որ Սիրիայում ռեժիմի փոփոխության խնդրի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր է գալ ընդհանուր եզրակացության։
Սիրիայի շուրջ կատարվող իրդադարձություններից բացի նախատեսվում է քննարկումներ ունենալ նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ ևս։ Մասնավորապես ՌԴ ԱԳՆ հաղորդմամբ այցի շրջանակներում կքննարկվեն առևտրական, տնտեսական և քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, կճշգրտվի նաև Թուրքիայում աշնանը նախատեսված բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հավաքի անցկացման օրացույցը, որի համար աշնանը Վլադիմիր Պուտինը մեկնելու է Թուրքիա։
Այցի ընթացքում հանդիպում վարչապետ Մեդվեդևի հետ չի սպասվում, քանի որ նա հուլիսի 18-ին լինելու է Մինսկում։ Էրդողանին Ռուսաստան կուղեկցի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն, ով իր հերթին հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *