Իրաքի վարչապետն Իրանում քննարկում է ԻՊ դեմ պայքարի խնդիրները

Հունիսի 17-ին Իրան է մեկնել Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին՝ քննարկելու երկկողմ ջերմացող հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրներ, որոնց թվում՝ ԻՊ դեմ պայքարը: Այս մասին հայտնում է իրանական IRNA լարտավական գործակալությունը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին դիմավորում է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էշաք Ջահանգիրին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին դիմավորում է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էշաք Ջահանգիրին

Իրաքի վարչապետի այցի շրջանակներում քննարկվող առաջնային հարցը հակաահաբեկչական պայքարում համագործակցության խորացումն է, մասնավորապես՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը դիմակայելու խնդիրը:

«Մենք պետք է միահամուռ ուժերով ու համագործակցությամբ դիմակայենք ահաբեկչությանն ու ԻՊ-ի բռնարար շարժմանը Իրաքում և Սիրիայում: Իրաքն ու Իրանը վճռական են զարգացնելու համագորածկցությունն ու երկկողմ կապերը»,-նշել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էշաք Ջահանգիրին:

Ալ-Աբադին իր հերթին նշել է, որ այցի նպատակը երկկողմ հարաբերությունների խորացումն է, և հավելել, որ անհրաժեշտ է վերացնել այդ հարաբերությունների խորացման ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Իրաքի վարչապետի խոսքերով՝  Իրանն ու Իրաքը, լրացնելով մեկը մյուսին, կարող են ավելի լուրջ դեր ստանձնել միջազգային հարթակում և տարածաշրջանում: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև երկկողմ շահերի և համագործակցության նոր ոլորտներ ստեղծելու մասին:

Իրաքի վարչապետը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի ազգային անվտագության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանիին: Վերջինս նշել է, որ Իրաքը մեծ ներուժ ունեցող պետություն է և կարճ ժամանակահատվածում կարող է ոտքի կանգնել: Անդրադառնալով արևմուրքի այն պնդմանը, թե 5-ից 7 տարի է պետք ԻՊ-ն չեզոքացնելու համար, Շամխանին նշել է, թե դա միայն միջոց է տարածաշրջանում անջատողական ալիքը պահելու և սեփական շահերն առաջ տանելու համար:

Ալ-Աբադիմ Շամախանիի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Իրանի աջակցությունը ահաբեկիչների դեմ պայքարում  ու Իրաքում անվտանգությունը վերականգնելու գործընթացում:

Իրաքի վարչապետը հանդիպել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Հայկական Panorama.am լրատվակայքը, հղում անելով իրանական ISNA լրատվական գործակալությանը, հայտնում է, որ հանդիպման ժամանակ Ռոհանին հայտարարել է՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում Իրանը կանգնած է Իրաքի կողքին:

Հավելենք, որ սա Հայդեր ալ-Աբադին Իրաքի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2014-ի սեպտեմբերին, և սա այդ պաշտոնում վերջինիս երկրորդ այցն է Իրան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *