Հունիսի 17-ին Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակի արևելյան մի շարք մարտական հենակետեր: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ:
Նախարար Օհանյանը Արցախում հանդիպել է նաև Բակո Սահակյանին, որի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև գեներալ-լեյտենանտներ Մովսես Հակոբյանը և Լյովա Մնացականյանը:
Հիշեցնենք, որ այսօ նախարար Օհանյանը ներկա է եղել նաև ՊԲ նորանշանակ հրամանատար Լյովա Մնացականյանին բանակի հրամանատարությանը ներկայացնելու արարողությանը: