Շարքայինը մահացել է հիվանդանոցում

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երեկ, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։ Զինծառայողը հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 6-ին սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ։

Հակոբ Սարգսյանը բանակ էր զորակոչվել այս տարի, Վարդենիսի զ/կ-ից։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *