ՌԴ սևծովյան նավատորմը նոր ռազմանավեր է ստանալու

ՌԴ ՌԾՈւ սևծովյան նավատորմը մինչև 2017 թ (համաձայն պայմանագրով նշված վերջնաժամկետի) կստանա «22160» նախագծի մոդուլային 6 պարեկանավ, որոնք կառուցվում են Ռուսաստանի Զելենադոլսկ քաղաքի՝ Գործկու անվան նավաշինարանում:Այս մասին հունիսի 15 մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, ՌԴ նախագահին կից ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը. հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«22160» նախագծի  մոդուլային պարեկանավ

«22160» նախագծի մոդուլային պարեկանավ

«Այս նավերում կարելի է տեղակայել ցանկացած սարքավորում: Այսօր այն կարող է լինել հրթիռային, վաղը՝ փրկարարական, այնուհետև՝ հրշեջ՝ կանխված անհրաժեշտությունից»,- նշել է նավաշինական գործարանի գլխավոր տնօրեն Ռենատ Միստախովը:

Նշենք, որ բազմանպատակային նավերի «22160» նախագիծը «Հյուսիսային» նախագծի կատարելագործված տարբերակն է: Նավերը խաղաղ պայմաններում իրակացնում են պաշտպանություն և ափամերձ շրջանների տնտեսական գոտիների պահպանություն, իսկ պատերազմական իրավիճակներում՝ պաշտպանության ժամանակ նավատորմի ուժերի և օբյեկտների կենսունակության ապահովում:

Նավերի տարողունակությունը 17 տոննա է, սպառազինված են ԱԿ-147ՄԱ հրանոթներով, 12,7 մմ «Կորդ» գնդացրով, դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով, ինչպես նաև հնարավորություն ունի ընդլայնելու սպառազինան տեսակները:

Հիշեցնենք, որ դեռս 2014-ի մայիսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մինչև 2020 թվականը Ռուսաստանի ՌԾՈւ Սևծովյան նավատորմի զարգացման ծրագրերի համար կտրամադրվի ավելի քան 2.4 մլրդ ամերիկյան դոլար, իսկ մինչև 2015 թվականի վերջ ՌԴ ՌԾՈւ Սևծովյան նավատորմը նախատեսվում է համալրել 2 միավոր նոր սուզանավով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *