Ուկրաինայի Լվովի երկրամասի «Յավրոպոլ» զորավարժարանում հունիսի 17-ին սկսվել է Fearless Guardian-2015 անունը կրող ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժության երկրորդ փուլը, որին մասնակցում են նաև ուկրաինական տարածքային պաշտպանության արևելյան և հարավային ստորաբաժանումների զինծառայողները: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային գվարդիայի պաշտոնական կայքը:
Վարժանքների գլխավոր նպատակը Ուկրաինայի Ազգային գվարդիայի (ՈւԱԳ) հմտությունների կատարելագործումն ուզինծառայողների վերապատրաստումն է՝ համապատասխան ՆԱՏՕ-ի չափորոշիչների:
Նշենք, որ Fearless Guardian-2015-ը մեկնարկել է ապրիլի 20-ին: Այս զորավարժությանը մասնկացելու համար Ուկրաինա են ժամանել ԱՄՆ ՌՕՈւ-ի 173-րդ բրիգադի ավելի քան 200 դեսանտային:
Հավելենք, որ Ուկրաինայում ապստամբների դեմ կռվող զինվորներին մարզելու որոշում են կայացրել նաև Մեծ Բրիտանիան, Կանադան և Լեհաստանը, որոնցից առաջինը մարզումները սկսել է դեռևս մարտին՝ 35 հրահանգիչով, երկրորդը պատրաստվում է ամռանն Ուկրաինա ուղարկել 200 զինծառայող հրահանգիչ, իսկ հրահանգիչների լեհական 50 հոգանոց անձնակազմը մարզումներն անցկացնելու է հունիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին:
Pingback: ԱՄՆ-ն և Կանադան քննարկում են ապստամբների դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու հարցերը | Ռազմ.info
Pingback: Ուկրաինայի արևմուտքում կանցկացվեն բազմազգ զույգ զորավարժություններ | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն կրկին սկսում է մարզել ուկրաինական բանակը | Ռազմ.info