Ռուսաստանն առաջարկում է երկարացնել դիտորդական առաքելությունը Սիրիայում

Հուլիսի 10-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը նոր բանաձեւի նախագիծ է ներկայացրել՝  առաջարկելով Սիրիայում գտնվող միջազգային դիտորդների առաքելության ժամկետը երեք ամսով երկարաձգել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ալեքսանդր Պանկինը լրագրողներին ասել է. «Այս նախագիծը բոլորովին կոնֆրոնտացիոն չի: Դրա գլխավոր դրույթը Քոֆի Անանի ջանքերի, եւ Ժնեվում գործող խմբի ձեռք բերված համաձայնություներին աջակցելն է»:

Սիրիայում ՄԱԿ-ի Վերահսկողական Առաքելությունը (United Nations Supervision Mission in Syria) ունի 300 դիտորդներ, որոնք այնտեղ են գտվնում մայիս ամսից։ Սիրիայում գտնվելու նրանց մանդատը լրանում է հուլիսի 21-ին: ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը անցած շաբաթ մի քանի տարբերակներ է առաջարկել առաքելության շարունակության համար. մեծացնել քաղաքացիական դիտորդների քանակն ի հաշիվ ռազմական դիտորդների, ինչպես նաեւ կենտրոնացնել առաքելությունը քաղաքական երկխոսության կազմակերպելու վրա:

Պանկինը ասել է, որ Ռուսաստանը համաձայն է առաքելության դերի փոխման հետ՝ ավելացնելով,  որ բոլոր գործընկերները կարող են փոփոխություներ առաջարկել ռուսական բանաձևի համար: Միաշամանակ արևմտյան երկրները սեփական բանաձևերն են պատրաստում Սիրայի դեմ պատժամիջոցները խստացնելու համար:

Պանկինը ավելացրել է. «Եթե մենք համաձայնության չգանք, կարող ենք տեսնել ամենավատ տարբերակը՝ Սիրիայում ՄԱԿ ներկայության կրճատումը:»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *