Ինքնասպանության հերթական դեպքն Ադրբեջանի բանակում

Օրերս Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողի ինքնասպանության հերթական դեպքը, որի մասին պաշտոնական աղբյուրները լռում են։ Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի կայքի փոխանցմամբ, միջադեպը գրանցվել է Գետաբեկում տեղակայված զորամասերից մեկում:

Աղբյուրը նշում է, որ զինծառայողն ինքնասպան է եղել՝ կախելով իրեն։ Նշվում է նաև, որ ինքնասպան եղած զինծառայողը պարբերաբար ենթարկվել է ֆիզիկական բռնության, ինչն էլ, հավանաբար, դրդել է նրան դիմել նման քայլի։

Նկատենք նաև, որ անձնական տվյալները՝ ներառյալ անունն ու ազգանունը, դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 15-ին, Ռազմինֆոն հայտնել էր նաև Ադրբեջանի բանակում տեղ գտած ևս մեկ զինծառայողի մահվան մասին. սոցիալական ցանցերից հայտնի էր դարձել, որ ինքնասպան է եղել 19-ամյա զինծառայող Թափթըգլը Էլնուր Էլչին օղլուն։

Հավելենք նաև, որ 2015-ի հունիսին սա Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում տեղ գտած և հայտնի դարձած մահվան ելքով 4-րդ միջադեպն է։

One response to “Ինքնասպանության հերթական դեպքն Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 14-20 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *