Ադրբեջանցիները կմասնակցեն Թուրքիայում և Ուկրաինայում անցկացվելիք զորավարժություններին

Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված երկկողմանի համաձայնագրի հիման վրա հուլիսի 10-ից օգոստոսի 13-ը Ստամբուլում կանցկացվի «Open sea exercise-3» զորավարժությունը։ Հաղորդվում է, որ նմանատիպ զորավարժություն նախկինում էլ է անցկացվել։

Իսկ հուլիսի 16-28-ին ադրբեջանցիները նախատեսում են մասնակցել Լվովում կայանալիք “Rapid Triedent 2012” բազմազգ հրամանատարաշտաբային և դաշտային զորավարժությունը:

Բացի այդ, համաձայն Ադրբեջանի ՊՆ պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մասնակցում են նաև հուլիսի 9-ից Օդեսսայում մեկնարկած «Sea Breeze 2012» զորավարժությանը, որին մասնակցում են նաև Թուրքիայի, Վրաստանի, Գերմանիայի, Կանադայի, Իսրայելի, Մոլդովայի, Բելգիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, ԱՄԷ-ի, Ալժիրի, Բանգլադեշի ռազմածովային, ավիացիոն, ցամաքային և ստորջրյա ուժերի ներկայացուցիչներ։ Զորավարժությունը տևելու է 2 շաբաթ։ Նշենք, որ նմանատիպ զորավարժություն Ուկրաինայում անցկացվում է սկսած 1997թ.-ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *