«Սիերա Նևադա» կորպորացիան Թուրքիայում ռեակտիվ ինքնաթիռների արտադրության ընկերություն է հիմնել

Ամերիկյան «Սիերա Նևադա» ինքնաթիռաշինական կորպորացիան Թուրքիայում հիմնել է ռեակտիվ ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող առաջին «ԹրՋեթ» (Թուրքիայի ռեկտիվ ավիացիայի տեխնոլոգիաների ընկերություն) ընկերությունը, որի  կենտրոնը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Այս մասին հունիսի 16-ին հայտնում է «Սիերա Նևադա» ընկերության կայքը։ Կայքի տրամադրած տեղեկությունը հաստատում է նաև թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

գերմանական արտադրության Dornier Do 328 թեթև տուրբինապտուտակավոր մարդատար ինքնաթիռy, որի հիման վրա պետք է արտադրվի թուրքական ինքնաթիռը

Գերմանական արտադրության Dornier Do 328 թեթև տուրբինապտուտակավոր մարդատար ինքնաթիռy, որի հիման վրա պետք է արտադրվի թուրքական ինքնաթիռը

Նշվում է, որ Թուրքիայում հիմնված ընկերությունը զբաղվելու է ոչ միայն տեղական շուկայի, այլև վաճառքի համար նախատեսված քաղաքացիական ռեակտիվ ինքնաթիռների արտադրությամբ։ Մասնավորապես՝  սկզբնական շրջանում արտադրվելու է TRJ328 ինքնաթիռը, որը հիմնված է լինելու գերմանական արտադրության Dornier Do 328 թեթև տուրբինապտուտակավոր մարդատար ինքնաթիռի հիման վրա։

Հավելենք նաև, որ ընկերությունը հիմնելու մասին հուշագիրը ստորագրվել է 2015-ի մայիսի 27-ին՝ կորպորացիայի և Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության, ինչպես նաև մի շարք ինքնաթիռաշինական ընկերությունների միջև։ Ծրագրի ենթակապալառուներն են թուրքական «ԹԱԻ», «Ասելսան» «Հավելսան», «ԹԵԻ» ռազմարդյունաբերական ընկերությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *