Թուրքիայի ԶՈւ-ում ներդրվել է քաղծառայողի զինվորական ծառայության ինստիտուտը

Հունիսի 15-ից Թուրքիայի զինված ուժերում ներդրվել է քաղաքացիական  ծառայողի ինստիտուտը, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել նաև պաշտոնյաների լիազորություններում։ Այսուհետ քաղծառայողները կարող են զինվորականներին հրամաններ տալ։ Թուրքիայի ԶՈւ և պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող հատուկ քաղծառայողների նշանակման և պարտականությունների մասին օրենքը հրապարակվել է Թուրքիայի «Ռեսմի գազեթե» պաշտոնաթերթում։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ օրենքի՝ քաղծառայողները պաշտոնի են նշանակվելու պաշտպանության նախարարությունում, ԶՈւ գլխավոր շտաբում, զորահրամանատարություններում, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերի հրամանատարություններում։

Քաղաքացիական ծառայողներն աշխատելու են զինված ուժերի իրավական, տեխնիկական, առողջական, ֆինանսական և կառավարչական ոլորտներում։ Վերջիններս կարող են նշանակվել բաժանմունքների տնօրենի, պետի տեղակալի պաշտոններում։ Մասնավորապես զինված ուժերում քաղածառայողներն աշխատելու են ծառայողներին պաշտոնների նշանակման վարչություններում, բաժանմունքներում։

Բաժանմունքներում նշանակումները դեռևս կատարելու են գնդապետի և գեներալ-մայորի կոչումներ ունեցող համապատասխան զինվորական պաշտոնյաները։ Կախված զբաղեցրած պաշտոնից՝ պաշտոնավարության վերջում քաղծառայողները կարող են ստանալ լեյտենանտից մինչև գնդապետի կոչումներ։ Քաղծառայողներն ընտրվելու են հատուկ քննությունների միջոցով, որոնց շարքում է նաև օտար լեզվի քննությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *