ԵԱՀԿ դիտարկում Օմարի լեռնանցքում

Հունիսի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում (Արցախի հյուսիսում): Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:

ԵԱՀԿ դիտարկում

ԵԱՀԿ դիտարկում

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականններ Իրժի Աբերլեն (Չեխիա), Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ալեկսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը (Թուրքիա):

One response to “ԵԱՀԿ դիտարկում Օմարի լեռնանցքում

  1. Pingback: ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտունու ուղղությամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *