Վրաստանն ու ThalesRaytheonSystems ընկերությունը Փարիզում պայմանագիր են ստորագրել

Հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով պայմանագրի մասին մանրամասներ։

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում

Թեև հաղորդագրության մեջ չի մասնավորեցվում՝ հատկապես ինչ տեսակի հակաօդային պաշտպանության միջոցի մասին է խոսքը, սակայն հրապարակված լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ վրաստանյան կողմին ներկայացվում է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը: Չի բացառվում, որ խոսքը հենց այս միջոցների մասին է:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մեկնաբանելով պայմանագիրը նշել է. «Այսօր մենք ֆրանսիական կողմի հետ բանակցությունների առաջին փուլն ավարտեցինք և կնքեցինք համաձայնագիր, որի մասին Վրաստանում այդքան խոսում են: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ նախորդած նախարարներից (Նկատի ունի Իրակլի Ալասանիային և Մինդիա Ջանելիձեին — Ռազմինֆո), որ սկսել ու իրականացրել են այս գործընթացը, իսկ ինձ մնում է այն ավարտուն տեսքի բերել և ստորագրել: Ուզում եմ ամբողջ Վրաստանին ասել, որ այն հնարավորությունը, որ տրվել է Վրաստանին, չափազանց կարևոր էր մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը բարձրացնելու համար: Պայմանները մեր երկրի համար շահավետ են: Համաձայնագիրը նույնպես հաջող է, և ես կարծում եմ, որ այն միայն երկարատև գործընթացի սկիզբ է, որը ծառայելու է մեր պաշտպանունակությանը»,—հայտարարել է Խիդաշելին:

 ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը

ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը

Այսպիսով՝ Թինա Խիդաշելին փաստացի պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի քննադատությանը, ով 2015 թվականի մարտից ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ ստորագրել է Վրաստանի «հակաօդային պաշտպանության համար նշանակալից» հուշագիր ֆրանսիական կողմի հետ, ինչի հիման վրա էլ պետք է ստորագրվեր համապատասխան պայմանագիր։ Սակայն Ալասանիային փոխարինելու եկած պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն վտանգի տակ է դրել պայմանագրի ստորագրումը։

Ավելին, Ալասանիան վստահեցնում էր, որ 2014 թվականին, երբ պաշտոնական այցով Ֆրանսիայում է եղել Ջանելիձեն (այն ժամանակ եղել է Վրաստանի վարչապետի ներքո գործող անվտանգության խորհրդի և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղարը) փորձել է համոզել Ալասանիային չստորագրել հուշագիրը։
Բացի այդ, Ալասանիան շեշտում էր, որ ՀՕՊ այն միջոցները, որ նրանք ցանկացել են ձեռք բերել նախատեսված են «Տոչկա» և «Իսկանդեր» տեսակի հրթիռներից պաշտպանելու համար։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե որքանով է Խիդաշելիի ստորագրած պայմանագիրը համապատասխանում Ալասանիայի արած հայտարարությանը վերոնշյալ հրթիռներից պաշտպանելու համար։ Հարցն այն է, որ Crotale ԶՀՀ-ն փոքր հեռահարության համալիր է(0.5-10կմ) և նախատեսված չէ Ալասանիայի նշած հրթիռներից պաշտպանելու համար։

Ալասանիայի վերոնշյալ հայտարարությունը և ֆրանսիական ՀՕՊ միջոցների մասին տեղկությունները համադրելով՝ վրաստանցի հայտնի ռազմական լրագրող Իրակլի Ալադաշվիլին ապրիլի 9-ի իր հոդվածում ենթադրում է, որ խոսքը ֆրանս-իտալական ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգերի մասին է։ Այս համակարգի կազմի մեջ է մտնում միջին հեռահարության «Աստեր-30» կառավարվող զենիթային հրթիռը, որը կարողանում է խոցել մինչև 25 կմ բարձրության և 100կմ հեռավորության վրա գտնվող ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ինչպես նաև «Տոչկա-Ու» համալիրի հրթիռներ։ Այս հրթիռը կարող է օգտագործվել նաև «Իսկանդեր» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռներ խոցելու համար։

Այսպիսով, հնարավոր է, որ այս պահի դրությամբ վրաստանյան կողմը հրաժարվել է «Իսկանդերների» դեմ պայքարի գաղափարից, և այս փուլում նրանք ձեռք են բերել մեկ այլ, ավելի «հասարակ» համալիր։ Չնայած չի բացառվում նաև, որ Վրաստանի ՊՆ-ի տարածած տեսանյութում ցուցադրված տեխնիկան ուղղակի կապ չունի ThalesRaythonSystems-ի հետ կնքած պայմանագրի հետ։

10 responses to “Վրաստանն ու ThalesRaytheonSystems ընկերությունը Փարիզում պայմանագիր են ստորագրել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 14-20 հունիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանը հնարավոր է ստորագրի ՀՕՊ համակարգերի ձեռքբերման եզրափակիչ համաձայնագիր | Ռազմ.info

  3. Pingback: Վրաստանը պայմանագիր է կնքել հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության հետ | Ռազմ.info

  4. Pingback: Խիդաշելին Վրաստանի նախագահին է ներկայացրել Փարիզում կնքած պայմանագրերը | Ռազմ.info

  5. Pingback: Վրաստանցի զինծառայողները կվերապատրաստվեն Ֆրանսիայում. Վրաստանի պաշտպանության նախարար | Ռազմ.info

  6. Pingback: Թինա Խիդաշելին Լոնդոնում հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին | Ռազմ.info

  7. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի և սպասելիքների մասին | Ռազմ.info

  8. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարար. «Վրաստանը Ֆրանսիայից ՀՕՊ համակարգերը կստանա 2017 թվականին» | Ռազմ.info

  9. Pingback: Թինա Խիդաշելի. Վրաստանում կստեղծվի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարություն | Ռազմ.info

  10. Pingback: Վրաստանի և Ֆրանսիայի ՊՆ նախարարները քննարկել են Վրաստանի ՀՕՊ համակարգի ուժեղացման հարցերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *