Ռուս-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը բացել է սահմանապահ նոր ուղեկալ

Հունիսի 15- ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Խուդաթ» սահմանապահ ջոկատի կազմում՝ ռուս-ադրբեջանական սահմանին, բացվել է սահմանապահ նոր ուղեկալ։ Այն տեղակայված է Գուսարի շրջանի Սամուր գյուղում և գյուղին համանուն ստացել է «Սամուր» անվանումը։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության մամուլի հաղորդագրությունից։

Սահմանապահ նորաբաց ուղեկալի շենքը

Սահմանապահ նորաբաց ուղեկալի շենքը

Տեղեկության համաձայն` սահմանապահ նոր ուղեկալի բացման արարողությանը ներկա են եղել սահմանապահ ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռաշադ Սադիգովը, Գուսարի շրջանի  գործադիր իշխանության ղեկավարությունն ու պաշտոնատար այլ անձինք։

Բացման արարողությունից հետո գեներալ-լեյտենանտ Սադիգովը ծանոթացել է նաև նորաբաց ուղեկալի շենքային պայմաններին, զորանոցներին, սննդի պահեստներին, կաթսայատանը և ենթակառուցվածքային նշանակության այլ օբյեկտներին։

Հավելենք, որ Ադրբեջանի սահմանապան պետական ծառայությունը երկրի ողջ տարածքում ունի սահմանապահ 9 ջոկատ, որոնք իրենց հերթին բաժանվում են պարետատների, դրանք էլ՝ ուղեկալների։ Նշենք նաև, որ «Խուդաթ» սահմանապահ ջոկատը հիմնադրվել է 1992-ի հունիսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *