ԻՊ զինյալների հետ նոր բախումներ են եղել Իրաքի հյուսիսում

Հունիսի 16-ին  Իրաքի նավթամշակման ամենամեծ գործարանի մոտակայքում բախվել են Իրաքի կառավարական ուժերի զինվորներն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները: Այս մասին հայտնում է բրիտական Reuters լրատվական գորածակալությունը:

ԻՊ զինյալները՝ Իրաքում

ԻՊ զինյալները՝ Իրաքում

Դեպքը եղել է ԻՊ վերահսկած ճանապարհին, որը կապում է Բաիջի և Սինիա քաղաքները Իրաքի հյուսիսում: Ընդ որում՝ Սինիա քաղաքը ևս զինյալների վերահսկողության տակ է:

Բախումներում մահացել են 12 զինյալ, կառավարական բանակի 2 զինվոր և շիա 3 աշխարհազորային, ովքեր աջակցում էին կառավարական ուժերին:

Բաղդադից 200 կմ հեռու՝ Բաիջի քաղաքի մոտակայքում, գտնվող գործարանը ԻՊ-ից ազատագրվել է միայն ամիսներ առաջ՝2014-ի նոյեմբերին, և Իրաքի կառավարական ուժերը ներկայումս անում են ամեն ինչ՝ այն պահելու համար:

Հիշեցնենք, որ ԻՊ-ն 2014-ի հունիսի կեսերին՝ հաշված օրերի ընթացքում, կարողացավ փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին, ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին, իսնչպես նաև ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին:

Ներկայումս ԻՊ զինյալները վերահսկում են Իրաքի 1/3-րդ մասը՝ շարունակելով ակտիվորեն գործել նաև Սիրիայում և Լիբիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *