Քոֆի Անանը քննարկել է Սիրիայի հարցը Թեհրանում

Հուլիսի 10-ին Քոֆի Անանն ու ՄԱԿ և Արաբական Լիգայի այլ ներկայացուցիչներ Թեհրանում հանդիպել են Իրանի բարձաստիճան պաշտոնյաների հետ՝ փորձելով փրկել Սիրիայում խաղաղ կարգավորման Անանի ծրագիրը։

Հանդիպումից հետո Անանը մամլո ասուլիսում ասել է. «Իմ ներկայությունը այստեղ վկայում է, որ Իրանը կարող է դրական դեր խաղալ, և հետևաբար պիտի լինի Սիրիայի ճգնաժամի լուծման մի մասը»: Նա նշել է, որ սա միայն իր կարծիքն է:

Սակայն Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը դեմ են, որ Իրանը՝ լինելով Բաշիր ալ-Ասադի դաշնակիցը, մասնակցի Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացին:

Իրանի պաշտոնյաները շեշտել են, որ սիրիացիները կարող են ժողովրդավարական ճանապարհով նոր նախագահ ընտրել 2014թ. նախատեսված ընտրություներին:

Ասուլիսին ներկա էր Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին: Կրկնելով Անանի խոսքերը՝  նա նշել է, որ իրանցիներն ապացուցել են, որ «Իրանն ակնհայտորեն Սիրիայի խնդրի մաս չի կազմում», իսկ սիրիացիները իրավունք ունեն ազատ ընտրություների և որ արտաքին միջամտությունը դրությունն ավելի են բարդացնում:

«Մենք չպետք է ճգնաժամը խորացնենք, Աստված չանի, մեկ սխալ ձեռնարկում, մեկ սխալ որոշում կարող են աղետալի հետեվանքներ ունեն ամբողջ տարածաշրջանում եւ աշխարհում»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *