Զինծառայողի սպանություն՝ Ադրբեջանի բանակում

Դեռևս չճշտված հանգամանքներում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Դեվրիշով Էլվին Էթիբար օղլուն (Dəvrişov Elvin Etibar oğlu)։ Նշվում է միայն, որ սպանությունը կատարվել է զորամասի տարածքում։

Այս մասին հունիսի 13-ին հայտնել է ադրբեջանական «Ազադլըգ» թերթի կայքը՝  նշելով, որ տեղեկությունն ստացել է Բալականի շրջանի Քաթեխ գյուղի բնակիչներից, որտեղի բնակիչ է եղել նաև մահացած զինծառայողը։

Նշենք, որ պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը որևէ կերպ չեն մեկնաբանել։

Հավելենք նաև, որ 2015-ի հունիսին սա Ադրբեջանի պաշտպանական համակարգի և ուժային այլ կառույցների շարքերում գրանցված մահվան ելքով 2-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։

2 responses to “Զինծառայողի սպանություն՝ Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ադրբեջանում փորձել են թաքցնել հերթական մարտական կորուստը | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *