Ավարտվել է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունը • Թուրքիայի զինված ուժերը զորավարժություն են անցկացնելու Կարսում • Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմաօդային ուժերի խոշոր զորավարժություն • Թուրքիան Լեհաստանում մասնակցում է ՆԱՏՕ-ի հրամատարաշտաբային զորավարժությանը • Թուրքիան իրավունք է ստացել զինուժ տեղակայել Քաթարի տարածքում • Թուրքական ԱԹՍ-ն և հարվածային ուղղաթիռը Փարիզի ավիացուցահանդեսում • Թուրքիայում վթարի հետևանքող մահացել է 1, վիրավորվել` 27 սպա և ենթասպա
• Հունիսի 11-ին ավարտվել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ» (Kafkas Kartalı) անունը կրող համատեղ զորավարժությունը, որն անցկացվում էր Թուրքիայում:
• Թուրքիայի ԶՈւ-ն հունիսի 15-ից 19-ը զորավարժություն է անցկացնելու Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները համակարգվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ համատեղ։
• Թուրքիայում հունիսի 8-ին մեկնարկել է ամենամյա «Անատոլիայի արծիվ-2015/1» (Anadolu Kartalı-2015/1) ՌՕՈւ միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 19-ը։ Զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների, ինչպես նաև Պակիստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ։ Հունիսի 9-ին հրապարակվել է մասնակցող երկրների ստորաբաժանումների ռազմական տեխնիկայի տեսակներն ու քանակը։
• Հունիսի 8-ից 30-ը ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանում տեղակայված «Համատեղ զորքերի ուսումնամարզական կենտրոնում» անցկացվում են «Կոալիցիայի մարտիկների ներդաշնակման վարժանքներ» (CWIX), որոնց Թուրքիան ներգրավված է 13 տեղեկատվական ղեկավարման համակարգերով։
• Հունիսի 8-ից գործողության մեջ է դրվել Թուրքիայի և Քաթարի ռազմական համագործակցության համաձայնագիրը, որով Թուրքիայի ԶՈւ-ն իրավունք է ստանում ստորաբաժանումներ տեղակայել Քաթարում, ինչպես նաև սահմանվում է երկու երկրների զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։ «Հյուրիեթ» պարբերականի տեղեկությունների համաձայն` Թուրքիայի ԶՈւ-ն Քաթարում պատրաստվում է տեղակայել ամենաքիչը 3000-հոգանոց բրիգադ:
• Թուրքական ԹԱԻ ընկերությունը Փարիզի 51-րդ ավիացուցահանդեսին կներկայացնի սեփական արտադրության «Անքա» ԱԹՍ-ն և «Տ-129 Աթաք» հարվածային-հետախուզական ուղղաթիռը։
• Թուրքիայի հարավային, Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգում հունիսի 10-ին վթարի է Թուրքիայի ԶՈւ ժանադարմերիայի հատուկ գործողությունների ստորաբաժանում տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է մեկ պրոֆեսիոնալ սերժանտ, 27 սպա և ենթասպա վիրավորվել են։
Ռազմաշաբաթը նաև՝