ՌԴ ԶՈւ զինծառայողները ԱԹՍ-ներ են կիրառում Հարավային Օսիայում վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի շուրջ 1500 զինծառայող ներգրավվել է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ անցկացվող դաշտային վարժանքներին: Այս մասին հունիսի 10-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն

Տանկերով, հետևակի մարտական մեքենաներով ու ինքնագնաց հրետանային համակարգերով վարժանքների ժամանակ ռուսաստանյան արտադրության «Զաստավա», «Գրանատ», «Օռլան» և «Լեյեր» անօդաչու թռչող սարքերը կիրառվել են որպես հետախուզական միջոցներ: Լուսանկարահանման, տեսանկարահանման և ինֆրակարմիր դիտարկման սարքերով հագեցած ԱԹՍ-ները թույլ են տվել հայտնաբերել պայմանական հակառակորդի թաքնված թիրախները, այդ թվում և օրվա մութ ժամերին:

Վարժանքների ավարտին ռազմաբազայի զինծառայողները անցնելու են կրակային փուլին, որի ժամանակ նույն կրակային միջոցներով խոցելու են անօդաչու թռչող սարքերի հայտնաբերած թիրախները:

Ավելացնենք, որ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վարժանքներ ՌԴ զինծառայողներն անցկացնում են նաև Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում: Այստեղ մասնավորապես օգտագործվում են ինչպես «Զաստավա» և «Օռլան» ԱԹՍ-ները, այնպես էլ նույնպես ռուսաստանյան արտադրության «Նավոդչիկ-2» և «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքերը:

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում

102-րդ ռազմաբազայի ԱԹՍ-ի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում ԱԹՍ-ի կիրառմամբ

One response to “ՌԴ ԶՈւ զինծառայողները ԱԹՍ-ներ են կիրառում Հարավային Օսիայում վարժանքների ժամանակ

  1. Pingback: ԱԹՍ-ների և ռոբոտների տեխնոլոգիական հեղափոխությունն անցել է Ռուսաստանի կողքով. Ռոգոզին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *