Արդյո՞ք Ռուսատանը դադարեցնում է Սիրիային զենք-զինամթերքի մատակարարումը

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վյաչեսլավ Ձիրկալինը Մեծ Բրիտանիայում անց կացվող Ֆարնբորոուի ավիաշոուի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը դադարացնում է զենքի, զինամթերքի և պահեստամասերի մատակարումը Սիրիա:

ԱՄՆ-ի կառավարությունն արդեն ողջունել է Ռուսաստանի այդ քայլը, բայց սպասում է Մոսկվայի պաշտոնական հայտարարությանը։

Ձիրկալինը մասնավորապես հայտարարել է, որ Ռուսաստանը դադարացնելու է Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների մատակարարումը: Ռուսաստանն ու Սիրիան 550 միլիոն դոլարի պայմանագիր էին կնքել 36 այդպիսի ինքնաթիռների մատակարարման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *