Թուրքիայի զինված ուժերը հունիսի 15-ից 19-ը նախատեսում է զորավարժություն անցկացնել Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները կոորդիանցվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ համատեղ։ Այս մասին հունիսի 10-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Նույն օրը Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը տարածել է «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատներն ու ժամանակահատվածը՝ նշելով, որ այդ տարածքներում հունիսի 15-ից 19-ը անցկացվելու է զորավարժություն։
Հրապարակված կոորդինատների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ զորավարժությունն անցկացվելու է Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում տեղակայված «Աքբաբա» զորավարժարանի տարբեր վայրերում։
Հայտարարությունում ընդգծվում է, որ զորավարժության ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն տեղեկություններ է հրապարակել Կարսում և Էրզրումում անցկացված զորավարժություններից (ֆոտո) | Ռազմ.info