Հանդիպակաց մարտով ՊԲ մոտոհրաձգային գումարտակը «չեզոքացրել է հակառակորդին». զորավարժություն

Հունիսի 4-ին ՊԲ առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ Տիգրանակերտ զորավարժարանում անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը՝ տանկերի և հետևակի մարտական մեքենաների կիրառմամբ: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության բանակի «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ հունիսի 6-ի թողարկումից:

Տ-72 տանկի կրակելու պահը տանկային գումարտակի մարտավարական զորավարժության ժամանակ

Տ-72 տանկի կրակելու պահը տանկային գումարտակի մարտավարական զորավարժության ժամանակ

Նախքան զորավարժությունը ուսուցանվող անձնակազմի համար կազմակերպվել են մի շարք ցուցարական պարապմունքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մեծ հեռավորության վրա տանկերով հրագության մեթոդաբանությունը, հետախուզական և կրակային դարանների տեղադրման և կրակային խնդիրների կատարման կարգը, մոտոհրաձգային դասակի գործողությունները դարանում: Մատուցվող տեսական նյութը ցուցադրվել է նաև գործնականում:

Մարտավարական զորավարժությունն ունեցել է մի շարք առանձնահատկություններ: Մասնավորապես՝ առաջին անգամ զորավարժության ընթացքում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները կրակ են վարել մեծ հեռավորության վրա, ինչպես նաև առաջին անգամ խաղարկվել է հանդիպակաց մարտ՝ հարձակվող հակառակորդի գործողությունները կաշկանդելու նպատակով: Զորավ«արժության ընթացքում ստորաբաժանումները ստիպված են եղել ծավալվել և մարտ վարել անծանոթ տեղանքում, գործել արագ փոփոխվող իրավիճակին համարժեք:

— Այս զորավարժության ընթացքում, — նշել է ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սուրենյանը, — տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների համար ստեղծվել էր ավելի բարդ իրադրություն, որի պայմաններում նրանք պետք է կարողանային շատ կարճ ժամկետներում ծավալվել մարտակարգի և օգտագործել իրենց մարտական հնարավորութունները:

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան երթի ժամանակ

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան երթի ժամանակ

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Առաքելյանի խոսքով՝ տանկային գումարտակը ստացել է երթ կատարելու և կրակային բնագիծ զբաղեցնելու խնդիր, իսկ շարժման ընթացքում զորավարժության ղեկավարները փոփոխել են իրադրությունը և ստեղծել իրավիճակ, երբ գումարտակը պետք է ընդունի հանդիպակաց մարտ: Գումարտակի հրամանատարը ընդունել է ճիշտ որոշում և ժամանակին առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, այդ թվում՝ նաև կցված ստորաբաժանումներին: Ընդհանուր առմամբ գումարտակը իր առջևում դրված խնդիրները կատարել է: Ինչի մասին նշել է նաև ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետը:

Ավելացնենք, որ զորավարժությանը հետևել են նաև ՊԲ հրամանատարի տեղակալները, միավորումների հրամանատարները և այլ բարձրաստիճան զինվորականներ:

One response to “Հանդիպակաց մարտով ՊԲ մոտոհրաձգային գումարտակը «չեզոքացրել է հակառակորդին». զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *