Միջերկրական ծովում հունիսի 6-ին մեկնարկել է ակտիվ գործողություններով ռուս-եգիտական համատեղ զորավարժություն («Համագործակցության կամուրջ-2015»), որը շարունակվելու է մինչև հունիսի 14-ը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Համաձայն զորավարժության պլանի՝ Ռուսաստանի և Եգիպտոսի ՌԾՈւ նավերն ավիացիոն ուժերի օժանդակությամբ իրականցնելու են ծովային երթուղիները պաշտպանության առաջադրանքներ, ուժերի տեղակայում՝ կապի կազմակերպման ու ծովում համալրման համար , ինչպես նաև կասկածելի նավերի դեմ գործողությունների մշակում: Այս զորավարժության շրջանակներում նախատեսվում է իրականացնել պաշտպանության բոլոր ձևերի կազմակերպում:
Զորավարժության նպատակը ռուս-եգիպտական ռազմածովային համագործակցության խորացումն ու փորձի փոխանակումն է: Ռուսաստանյան կողմից զորավարժությանը մասնակցում են հրթիռային «Մոսկվա» հածանավը՝ Կա-27 ուղղաթիռով, օդային բարձիկով «Սամում» հրթիռային նավը, «Ալեկսանդր Շաբալին» խոշոր դեսանտային նավը, «Իվան Բուբնով» տանկերն ու «ՄԲ-31» ծովային քարշակը: Եգիտական կողմից մասնակցելու են երկրի ՌԾՈւ «Տաբա» և «Դումյատ» կատերները, «Շալատին» տանկերը, ինչպես նաև «Ապրիլի 25» և «Հունիսի 18» հրթիռային կատերներն ու 2 F-16 կործանիչ:
Նշենք, որ զորավարժության մասնակից ՌԴ ՌԾՈւ նավերը Սև ծովից Միջերկրական ծով՝ Եգիտոսի Ալեքսանդրա նավահանգստային քաղաք են նավարկել հունիսի 6-ին:
Հավելենք, որ զորավարժության անցակցման համաձայնությունը ձեռք է բերվել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, երկրի ռազմական բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Սեդկի Սոբխի Սաիդ Ահմեդի՝ 2015 մարտի 3-4 Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ:
Հիշեցնենք նաև, որ 2015-ի մայիսի 11-ից 21-ը Ռուսաստանի և Չինաստանի ԶՈւ ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում անցկացրել էին «Ծովային համագործակցություն-2015» համատեղ զորավարժությունը, ինչի ընթացքում զորավարժության մասնակից նավերը փորձարկել են համատեղ գործողությունների անցկացման արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմները։
Pingback: Եվրոպայում ընթացքի մեջ է ՆԱՏՕ 4 զորավարժություններից կազմված շարքը | Ռազմ.info