Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015

Ադրբեջանի ԱԻՆ զորամասերից մեկում մահացել է զինծառայող • Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքվում ստուգվել է ներքին զորքերի պատրաստությունը • Ադրբեջանում էր Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետը • Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Ղրղզստանում էր

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն

Ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորություն

• Հունիսի 5-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) քաղպաշտպանության զորամասերից մեկում պաշտոնական վարկածով դժբախտ պահատարի հետևանքով մահացել է զինծառայող, 1992-ին ծնված և Բաքվի Նարիմանովի շրջանից զորակոչված շարքային Մամմեդով Ալլահյար Նազիմ օղլուն (Məmmədov Allahyar Nazim oğlu)։

• Հունիսի 2-ին Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովն այցելել է զորատեսակի՝ Բաքվում տեղակայված երկու զորամասեր՝ հունիսի 12-ից 28-ը Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին ընդառաջ անձնակազմի պատրաստվածության աստիճանը ստուգելու համար։

• Հունիսի 2-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Զուրաբ Գամեզարդաշվիլու գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։ Հանդիպման օրակարգում եղել է սահմանային հսկողության ուժեղացումը:

• Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ղրղզստան, իսկ հունիսի 1-ին Բիշքեքում երկրի պաշտպանության նախարար Աբիբիլլի Կուդայբերդիևի հետ քննարկել երկու երկրների ռազմական համագործակցությունը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *