Ռուսաստանը և Նորվեգիան Բարենցի ծովում ավարտել են «Բարենց-2015» ամենամյա երկօրյա զորավարժությունը, որի մասնակից նավերն արդեն վերադարձել են մշտական տեղակայման վայրեր:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ հյուսիսային նավատորմի խոսնակ, առաջին կարգի կապիտան (գնդապետ) Վադիմ Սերգան:
Զորավարժության ժամանակ իրականացվել են որոնողափրկարարական մարզումներ, ինչպես նաև Արկտիկայում Ռուսաստանի և Նորվեգիայի ափամերձ շրջանները նավթի արտանետումներից մաքրելու աշխատանքներ:
Ռուսաստանյան կողմից կողմից զորավարժությանը մասնակցել են հյուսիսային նավատորմի ՍԲ-523 փրկարարական նավը, Մի-8 ուղղաթիռներ ու Իլ-38 ինքնաթիռը, իսկ Նովեգիայից՝ փրկարարական ուղղաթիռներ և առափնյա անվտանգության նավեր:
Հատկանշական է, որ օրեր առաջ Արևմտյան պետությունները, այդ թվում նաև Նորվեգիան, մեղադրում էին Ռուսաստանին՝ իրենց սահամանների մոտ լայնամասշտաբ զորավարժություններ սկսելու համար և այդ քայլը մեկնաբանում որպես պատասխան` ՆԱՏՕ-ի՝ Արկտիկայում հունիսին կայանալիք զորավարժությանը: