Կոֆի Անանը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Սիրիայի նախագահ Բաշիր ալ Ասադն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պատվիրակ Կոֆի Անանի հետ: Հանդիպման ժամանակ Անանը ընդգծել է քաղաքական երկխոսության կարևորությունը, ինչի հետ Սիրիայի նախագահը համաձայնվել է: Հանդիպումից հետո Անանը լրագրողներին հայտնել է, որ Ասադի հետ ունեցել են «շատ անկեղծ և կառուցողական» զրույց և որ նրանք համաձայնվել են բռնություններին վերջ տալու մոտեցմանը: Անանը պատրաստվում է առաջիկայում հանդիպել զինված ապստամբների հետ և ստանալ նաև նրանց համաձայնությունը։

Սիրիայի Արտաքին Գործերի նախարարության մամուլի քարտուղար Ջիհադ Ալ-Մակդիսին գրել է թվիթերում, որ բանակցությունները եղել են «կառուցողական և արդյունավետ»: Ավելացնելով, որ երկուսն էլ (Անան, Ասադ) Ժնևում կայացած ՄԱԿ-ի Գործող Խմբի հանդիպումը համարում են կարևոր քայլ ազգային երկխոսության սկսելու և քաղաքական ճգնաժամից դուրս գալու գործում:

Գործող Խումբը կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել կրակը և միանգամից սկսել իրագործել Անանի առաջարկները. ստեղծել անցումային կառավարություն՝ ձևավորված փոխադարձ համաձայնության վրա, որում պետք է ներառվեն պաշտոնյաներ Ասադի կառավարությունից և ընդդիմությունից:

Անանը Սիրիայից մեկնելու է Իրան, որտեղ նա Իրանի կառավարությանը կտեղեկացնի Գործող Խմբի համաձայնություների հետ։ Իրանի պատվիրակությունը Ժնև չէր գնացել, ԱՄՆ-ի առարկության պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *