ԱՄՆ-ն ու Հնդկաստանը ռազմական համագործակցության 10-ամյա պայմանագիր են կնքել

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերի՝ Հնդկաստան այցի ընթացքում այսօր՝ մայիսի 4-ին, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կնքել են պաշտպանության ոլորտում ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության 10-ամյա նոր պայմանագիր, որով մասնավորապես նախատեսվում է զարգացնել ծովային անվտանգության ոլորտում համագործակցությունը: Կողմերը նախատեսում են ամենամյա ծովային զորավարժություններ անցկացնել Հնդկական օվկիանոսում:

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերը (ձախից) և Հնդկաստանի պաշտպանության նախարար Մանոհար Փարիքարը (աջից) Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարտերը (ձախից) և Հնդկաստանի պաշտպանության նախարար Մանոհար Փարիքարը (աջից) Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում

Քարտերը Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ պաշտպանության նախարար Մանոհար Փարիքարի հետ ստորագրել է ևս մեկ պայմանագիր, որով նախատեսում են համատեղ նախագծել կենսաբանական ու քիմիական ներգործություններից պաշտպանող հանդերձանք: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև ինքնաթիռների շարժիչների և ավիակիրների նախագծման հարցերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *