Սիրիան առափնյա պաշտպանության վարժանքներ է իրականցրել (video)

Հուլիսի 8-ին Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտարարեցին, որ երկրի զինված ուժերը անց են կացրել ծովափնյա պաշտպանության և նավատորմի լայնածավալ զորավարժություներ, որտեղ փորձարկել են իրենց մարտական կարողություները և պատրաստականությունը:

Պետական «Սանա» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ «զորավարժությունները ցույց են տվել, որ Սիրիան կարող է պաշտպանել իր ափերն ընդդեմ ցանկացած հնարավոր ագրեսիայի»:

Զորավարժություներում հականավային հրթիռներ են արձակվել 205ԷՌ նախագծի հրթիռային կատերներից և առափնյա հականավային հրթիռային «Բաստիոն-Պ», «Ռեդուտ», «Ռուբեժ» համակարգերից։ Օգտագործվել են նաև իրանական արտադրությանը «Noor» հականավային հրթիռներ։

Զորավարժություներին ներկա են եղել նաև բազմաստիճան զինվորականեր, այդ թվում՝ Սիրիայի Պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջհան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *