Եվրոպական խաղերին ընդառաջ Բաքվում ստուգվել է ներքին զորքերի պատրաստվածության աստիճանը

Հունիսի 2-ին Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովն այցելել է զորատեսակի՝ Բաքվում տեղկայաված երկու զորամասեր, ստուգելու համար անձնակազմի պատրաստվածության աստիճանը՝ հունիսի 12-ից 28-ը Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին ընդառաջ։ Այս մասին հայտնում է ներքին զորքերի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ներքին զորքերի հակաահաբեկչական ստորաբաժանում

Ադրբեջանի ներքին զորքերի հակաահաբեկչական ստորաբաժանում

Հաղորդագրությունում նշվում է, որ ուժեղացված ծառայության շրջանակներում նախագծվել է գործողությունների պլան, կազմակերպվել են օպերատիվ շտաբներ։

Նշվում է նաև, որ Եվրոպական խաղերին նախապատրաստման շրջանակներում իրականացվել է անձնակազմի վերապատրաստում՝ անվտանգության տեխնիկայի մի շարք միջոցներին լիարժեք տիրապետման նպատակով։ Եվրոպական խաղերի անվտանգության ապահովմանը ներգրավված են լինելու նաև կին զինծառայողներ, որոնք, իրենց հերթին, անցել են անգլերենի վերապատրաստման դասընթացներ։

ՆԶ պետ, գեներալ-լեյտենանտ Մամեդովն անձնակազմը ստուգելիս

ՆԶ պետ, գեներալ-լեյտենանտ Մամեդովն անձնակազմը ստուգելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *