Արցախի Պաշտպանության բանակում հունիսի 1-ից մեկնարկել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները: Այս մասին հունիսի 2-ին հայտնում է ՊԲ մամուլի ծառայութունը:
Զորավարժության նպատակը Արցախի պաշտպանության բանակի ղեկավարման համակարգի, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունների, ինչպես նաև վերջիններիս պատրաստության և փոխգործակցության մակարդակի կատարելագործումն է։
Զորավարժության ընթացքում անցկացվելու են նաև բոլոր օղակների ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողությունների, բարոյահոգեբանական հատկանիշների, ինչպես նաև անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացմանն ուղղված գործողություններ:
Pingback: Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ | Ռազմ.info