Սիսիանում զինվորական մեքենայի շրջվելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ՊՆ զորամասիերից մեկի հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Զաքարյանը 2015 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 06։30-ին, իրեն ամրակցված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է դեպի Սյունիքի մարզի գյուղ Շաղաթ։

Նախնական տվյալներով՝ Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները՝ կորցրել է մեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել, որի հետևանքով մեքենայի թափքում և խցում գտնվող նույն գումարտակի զինծառայողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության կամ ծանր վնաս կամ առաջացրել է այլ ծանր հետեւանքներ), ինչը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

One response to “Սիսիանում զինվորական մեքենայի շրջվելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *