Թուրքիան զորավարժություն է անցկացրել Սիրիայի հետ սահմանին (Վիդեո)

Մայիսի 31-ին Թուրքիայի զինված ուժերը զրահատեխնիկայի ներգրավվածությամբ զորվարժություն են անցկացրել Սիրիային սահմանակից Մարդին նահանգի Նուսայբին գավառի և Սիրիայի Քամըշլը քաղաքի միջև տեղակայված ականապատ սահմանային գոտում։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Զորավարժությանը ներգրավվել են Թուրքիայի ԶՈւ Նուսայբինի 2-րդ սահմանային գումարտակի տանկեր, զրահափոխադրիչներ, «Կոբրա» զրահամեքենաներ, շուրջ 50 զինվորական։ Վարժանքներն անցկացվել են փշալարերով փակված տարածքում։

Զորավարժության ընթացքում քաղաքացիականների հագուստներով հինգ զինվորական փորձել են կտրել սահմանային փշալարերը։ Զինծառայողները մեքենայից նախ՝ քրդերեն, ապա թուրքերեն նախազգուշացրել են պայմանական սահմանախախտներին, ապա վնասազերծել են նրանց։

Նկատվել է, որ քրդական «Ժողովրդական իքնապաշտպանության ջոկատի» (YPG) ներկայացուցիչները «ժողովրդավարակն միության» կուսակցության (PYD) դրոշներով հետևել են վարժանքների ընթացքին։

One response to “Թուրքիան զորավարժություն է անցկացրել Սիրիայի հետ սահմանին (Վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 31 մայիսի – 6 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *