ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին կայցելի Հայաստան։ Վերջինս հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կենտրոնակայանի կայքը։
Հավելենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջան այցելությունը սկսել է այսօր՝ հունիսի 1-ին Ադրբեջան այցելությամբ։ Հայտնի է, որ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։
Մինչև Հայաստան գալը ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 2-ին այցելելու է նաև Վրաստան, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի , վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի և արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ։
Վերոնշյալ բոլոր երկրներում արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կկայանա մամուլի ասուլիս։