Վարժանքների ժամանակ ՌԴ ՀՕՊ-ն ու ՌՕՈւ-ն հաջողությամբ կատարել են մարտական առաջադրանքները. ՌԴ ՊՆ

ՌԴ հակաօդային պաշտպանության և ավիացիոն ուժերը մայիսի 25-ին մեկնարկած անակնկալ զորավարժության շրջանակներում Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում գերազանց կատարել են իրենց ռազմական խնդիրը: Այս մասին, ինչպես հայտնում է ռուսաստնյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, մայիսի 28-ին հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի և տեղեկատվության ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

Զորավարժության եզրափակիչ փուլում  Ռուսաստանի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերը կարողացել են հաջողությամբ հետ մղել պայմանական հակառակորդի հրթիռաավիացիոն հարձակումը: Զորավարժության եզրափակիչ փուլին մասնակցել է 40 ռազմական ինքնաթիռ, որոնք ռմբակոծել ու հրթիռակոծել են ցամաքային թիրախները, ինչպես նաև վարել են օդային մարտ: Կիրառվել են նաև Ս-300 զենիթահրթիռային համակարգեր և «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ: Ընդհանուր առմամբ խոցվել է 4 թիրախ, որոնցից երկուսը պայմանականորեն թևավոր հրթիռ էր, իսկ մյուս երկուսը՝ բալիստիկ:

Հավելենք, որ ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանում ավիացիայի և ՀՕՊ ստորաբաժանումների լրիվ մարտական պատրաստականության բերման անակնկալ վարժանքները մեկնարկել են մայիսի 26-ին։ Ստուգումներին ներգրավվել են շուրջ 12 հազար զինծառայող, 250 ինքնաթիռ և ուղղաթիռ, 700 միավոր տարբեր տեսակի ռազմական տեխնիկա։ Զորավարժությունն անցկացվել է ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 25-ին կայացրած որոշմամբ՝ 2015-ի սեպտեմբերին անցկացվելիք «Ցենտր-2015» զորավարժությանը նախապատրաստվելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *