Ավարտվել են ՊԲ հյուսիսային զորամասերի ստուգումները

Մայիսի 26-ին Արցախում անցկացվել է Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում օրերս անցկացված տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն

ՊԲ տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն

Անդրադառնալով տեսչական ստուգումների արդյունքներին` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը գոհունակություն է հայտնել ստուգման ենթարկված միավորման զորամասերի և բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, բարոյահոգեբանական և տեխնիկական պատրաստվածության վերաբերյալ` ընդգծելով, որ միավորումը պատրաստ է լրիվ ծավալով կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերում տեսչական ստուգումները սկսվել էին դեռևս մայիսի 11-ին՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:

Ստուգումների եզրափակիչ փուլում՝ մայիսի 24-ին, զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *