Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցակցվել է կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին և տեղեկատվական անվտանգության ասպարեզում դրանց կիրառմանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել էր «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Տվյալների անվտանգության ծրագրի մասին հուշագիրը ստորագրում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը
Նախարար Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը ուրախ կլինի էլ ավելի խորացնել համագործակցությունը ընկերության հետ:
Նույն օրը ավելի վաղ ՀՀ կառավարությունը և «Մայքրոսոֆթ» ընկերությունը ստորագրել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
ՀՀ կառավարության անունից տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է «Մայքրոսոֆթի» ներկայացուցիչներին | Ռազմ.info