Ըստ թուրքական բանակի հայտարարության ամերիկացի հետազոտող Բոբ Բալլարդը հայտնաբերել է խփված թուրքական իքնաթիռի օդաչուների մարմիները: Չի մանրամասնվում, թե որտեղ են գտնվել մարմինները, միայն հաղորդվում է, որ նրանք ծովի հատակում էին և որ Բալլարդն ու իր թիմը հիմա աշխատում են մարմինները ջրից դուրս բերելու վրա:
Անցած շաբաթ թուրք պաշտոնյաներն Անկարայում ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ պայմանավորվեցին Բոբ Բալլարդի հետ կործանված հետախուզական ինքնաթիռի և դրա անձնակազմի հայտնաբերման հարցում օգնության մասին:
Բալլարդը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1985 թվականին «Տիտանիկ» նավի հայտնաբերմամբ: Ինքնաթիռի հետ միջադեպի ժամանակ նա իր «Նաուտիլիուս» նավով Ստամբուլում էր և պատրաստվում էր երկամսյա գիտական արշավանքի, երբ թուրք կառավարությունը նրանից օգնություն խնդրեց: «Նաուտիլիուսը» Ստամբուլոց դուրս է եկել հունիսի 29-ին և այս պահին աշխատում է թուրք զինվորակաների հսկողության տակ: Ինչպես «Վաշինգթոն Փոստ» թերթին է հայտնել «Oceaneering International» հեռակառավարվող սուզանավեր արտադրող ընկերության փոխնախագահ Չառլզ Ռոյսը, «Նաուտիլիուսի» վրա են գտնվում 48 հոգանոց անձնակազմ, իսկ դրա օրավարձը կազմում է յոթանասունից հարյուր հազար ԱՄՆ դոլար:
Թուրք կառավարությունը չի բացահայտում, թե որտեղ են գտնվել թուրք օդաչուների մարմինները՝ նշելով միայն, որ նրանք ծովի հատակում էին: «Նաուտիլիուսի» խոսնակ Լիզ Սմիթը նույնպես հայտնել է, որ մանրամասներ չի կարող տրամադրել: Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Սիրիան ոչնչացրել էր թուրքական F-4 հետախուզական ինքնաթիռը՝ պատճառաբանելով, որ այն խախտել էր երկրի օդային սահմաները Սիրիայի տարածքային ջրերի վրա:
Օդաչուների մարմինները Միջերկրական ծովից հանելուց հետո, Նաուտիլիուսը կշարունակի F-4 Phantom կործանիչի մասերի որոնումը:
2 responses to “«Տիտանիկը» գտած հետազոտողը հայտնաբերե՞լ է թուրք օդաչուների մարմինները”