Իրանն անցկացրել է մեկշաբաթյա խոշոր զորավարժություն

Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը երկրի արևմտյան և կենտրոնական շրջաններում անցկացրել են խոշոր զորավարժություն, որի ընթացքում կիրառել են նաև տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, դիպուկահար հրացաններ և այլ սպառազինություն։Այս մասին մայիսի 23-ին տեղեկացնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը։

Իրանի զինված ուժերի «Մոհաջեր-2Ն» (ձախից) և «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքերն արձակման պահին

Իրանի զինված ուժերի «Մոհաջեր-2Ն» (ձախից) և «Մոհաջեր-4» անօդաչու թռչող սարքերն արձակման պահին

«Բեյթ ալ-Մողադաս 27» (Beit al-Moqaddas 27 կամ Baitulmuqaddis 27) զորավարժության առաջին փուլը մեկնարկել է մայիսի 21-ին Իրանի՝ Իրաքի հետ սահմանակից Քերմանշահ նահանգում՝ պայմանական հակառակորդի «հարձակումով»: Վարժանքներին ներգրավվել են հետևակային, զրահատանկային, հրետանային, արագ արձագանքման ու ռազմաօդային ստորաբաժանումները:

Զորավարժության առաջին փուլում իրանական ստորաբաժանումները պատասխանել են «հակառակորդի հարձակմանը»: Վարժանքների ընթացքում կիրառվել են արդիականացված Սկորպիոն տանկեր, Fajr 5, Nazeaat N1, Nazeaat N6 հրթռիներ, հակաուղղաթիռային միջոցներ, ինչպես նաև տեղական արտադրության 7,62մմ-անոց դիպուկահար հրացաններ:

Զորավարժության հաջորդ փուլում, որն անցկացվել է երկրի կենտրոնական Իսֆահան նահանգում, իրանական բանակի ստորաբաժանումները հետախուզական անօդաչու թռչող սարքերի միջոցով ու հատուկ ստորաբաժանումների օժանդակությամբ հետախուզել են պայմանական հակառակորդի դիրքերը:

Զորավարժության ընթացքում իրանական կողմը «հակառակորդի» դեմ օգտագործել է նաև քարոզչական միջոցներ՝ տարածելով թերթեր ու այլ տպագիր նյութեր:

Այնուհետ իրանական կողմն անցել է հակահարձակման, որի ընթացքում ի թիվս այլ զորատեսակների, մասնակցել են նաև օդադեսանտային զորքերը:

Զորավարժության եզրափակիչ փուլում իրանական կողմն օգտագործել է «Բասիր» և «Մոհաջեր» անօդաչու թռչող սարքեր՝ պայմանական հակառակորդի օբյեկտները հայտնաբերելու և ոչնչացնելու համար:

Ընդհանուր առմամբ, մեկշաբաթյա զորավարժության ընթացքում օգտագործվել ու փորձարկվել են իրանական արտադրության Fajr 5, Nazeaat N1, Nazeaat N6 հրթիռներ, 7,62մմ-անոց դիպուկահար հրացաններ, 12,7մմ վեցփողանի Moharram գնդացիրներ, որոնք ներկայացվել էին 2015թ. ապրիլի 18-ին՝ Իրանի բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ, ինչպես նաև «Բասիր» և «Մոհաջեր» անօդաչու թռչող սարքեր:

Իրանի զինված ուժերի ցուցադրած 12,7մմ վեցփողանի Moharram գնդացիր

Իրանի զինված ուժերի ցուցադրած 12,7մմ վեցփողանի Moharram գնդացիր

Իրանական բանակի տեղական արտադրության 333մմ Fajr-5 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ)

Իրանական բանակի տեղական արտադրության 333մմ Fajr-5 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *